Logo

Էրիկսենը, Լինդելյոֆն ու Էվանսը կհեռանան «Ման. Յունայթեդից»

22:52 / 25.05.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Քրիստիան Էրիկսենը, Վիկտոր Լինդելյոֆն ու Ջոնի Էվանսը կհեռանան ակումբից, հայտնում է մանկունիական գրանդի պաշտոնական կայքը։

Ֆուտբոլիստների համաձայնագրերի ժամկետը կլրանա հուլիսի 1-ին. նրանք ակումբից կհեռանան ազատ գործակալի կարգավիճակում։

Էվանսը «Մանչեսթեր Յունայթեդում» էր 2023թ. հուլիսից։ Նա «Կարմիր սատանաների» սան է և ակումբում հանդես է եկել նաև 2006-2015թթ., 241 խաղում խփել 8 գոլ, կատարել 7 ասիստ։

Քրիստիան Էրիկսենը «Ման. Յունայթեդ» էր տեղափոխվել 2022թ. հուլիսին, թիմի կազմում 107 խաղում մրցակիցների դարպասը գրավել է 8 անգամ, կատարել 18 արդյունավետ փոխանցում։

Շվեդ պաշտպան Լինդելյոֆն էլ անգլիական ակումբում խաղում էր 2017թ. հուլիսից, մասնակցել է 284 հանդիպման, խփել 4 գոլ, 7 անգամ օգնել է խաղընկերներին աչքի ընկնել դարպասի գրավմամբ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ