Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենն ապաքինվել է վնասվածքից և վերսկսել մարզումները, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
31-ամյա ֆուտբոլիստը հունվարին 29-ին կոճի վնասվածք էր ստացել «Ռեդինգի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության հանդիպման (3-1) ժամանակ:
Էրիկսենը չի մասնակցի «Բրենթֆորդի» դեմ Պրեմիեր լիգայի 25-րդ տուրից հետաձգված տնային խաղին, որը տեղի կունենա ապրիլի 5-ին: Դանիայի հավաքականի ֆուտբոլիստը կպատրաստվի անգլիական գրանդի հաջորդ հանդիպումներին:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 31 հանդիպման, դարձել երկու գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: