Առանց ակումբի մնացած կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը խոսել է ինքնազգացողությունից։
«Ես ցանկանում եմ ֆուտբոլ խաղալ, դա չանելու պատճառ չկա։ Ես զգում էի, որ եկել է հարցազրույց տալու պահը, քանի որ գիտեմ՝ ինչ եմ ուզում։ Ցանկանում եմ խաղալ։ Ոչ մի խնդիր չի առաջացել, չնայած սիրտս ստուգել են բոլոր հնարավոր միջոցներով։
Իմ նպատակը Կատարում կայանալիք Աշխարհի 2022 թվականի առաջնությանը մասնակցելն է։ Ես միշտ այդ նպատակն եմ ունեցել, ես ի վիճակի եմ վերադառնալ»,- Էրիկսենի խոսքն է հաղորդում DR.dk-ն։