«Բրենթֆորդը» բանակցություններ է վարում դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի հետ:
The Athletic-ը հայտնում է, որ «Բրենթֆորդը» 29-ամյա խաղացողին առաջարկել է վեցամսյա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Էրիկսենն ազատ գործակալ է այն բանից հետո, երբ նախորդ ամիս «Ինտերի» հետ խզեց պայմանագիրը:
Հիշեցնենք՝ Քրիստիան Էրիկսենը սրտի կանգ էր ունեցել ԵՎՐՈ 2020-ի խմբային փուլի Դանիա – Ֆինլանդիա հանդիպման ժամանակ:
Այս ամսվա սկզբին Էրիկսենը հայտարարեց պրոֆեսիոնալ կարիերան շարունակելու մասին՝ ասելով, որ նպատակ է հետապնդում տեղ զբաղեցնել Դանիայի հավաքականի՝ ԱԱ 2022-ի հայտացուցակում:
Դանիացու գործակալ Մարտին Սքութսն ավելի ուշ տեղեկացրել է, որ անգլիական ֆուտբոլ վերադառնալը «տուն վերադառնալու պես կլինի ֆուտբոլիստի համար»:
Էրիկսենը նախկինում հանդես է եկել «Տոտենհեմում» 2013-ից 2020 թվականներին՝ անցկացնելով ավելի քան 300 հանդիպում հյուսիսլոնդոնյան թիմի կազմում: