Logo

Էրիկ տեն Հագը ռեկորդ է կրկնել «Մանչեսթեր Յունայթեդում»

18:20 / 06.11.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Ֆուլհեմի» նկատմամբ հաղթանակը (1-0) Էրիկ տեն Հագի համար 50-րդն էր «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնում։

Նիդերլանդցի մասնագետն այդ արդյունքին հասել է 78 խաղում՝ կրկնելով ակումբային ռեկորդը, հաղորդում է Opta-ն։

Նախկինում 78 խաղում 50 հաղթանակ տարել էր նաև Էռնեստ Մենգնալը, որը «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատել է 1903-1912 թվականներին։

Ժոզե Մոուրինյոն 50 հաղթանակի շեմը հատել է 81 խաղում, Ուլե-Գունար Սուլշերը՝ 92 խաղում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ