Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագն ամփոփել է նախորդ մրցաշրջանը։
«Ծանր մրցաշրջան էր։ Միանշանակ, դա ամենաբարդ մրցաշրջանն էր իմ մարզչական կարիերայում։ Հոգնում ես հատկապես վերջում։ Անհրաժեշտ է վստահ լինել, որ պահպանում ես կենտրոնացվածությունը։ Եթե նայենք ճշմարտության աչքերին, ապա պետք է խոստովանել, որ մեր պարտությունները չափազանց շատ էին։ Ուժ է հարկավոր ամեն անգամ թիմի մոտիվացիան ու կենտրոնացվածությունը պահպանելու համար։ Խաղացողները հիասթափված էին, ակումբի շուրջ հավաքված մարդիկ՝ նույնպես»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է AD-ը։
Հիշեցնենք, որ վերջերս «Մանչեսթեր Յունայթեդը» մինչև 2026 թվականի հունիսի 30-ը երկարաձգել էր Էրիկ Տեն Հագի հետ պայմանագրի ժամկետը։
54-ամյա մասնագետը 2022 թվականից է աշխատում «Մանչեսթեր Յունայթեդում», որը Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում գրավել էր 8-րդ տեղը։ Նրա գլխավորությամբ Անգլիայի 20-ակի չեմպիոնը 114 խաղում գրանցել է 68 հաղթանակ, 15 ոչ-ոքի և 31 պարտություն:


