Logo

Էրիկ տեն Հագը լուրջ խնդիրներ ունի հանդերձարանում

15:14 / 08.05.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը սկսում է կորցնել հանդերձարանի հսկողությունը, հայտնում է Daily Mail-ը:

Որոշ ֆուտբոլիստներ այլևս լուրջ չեն ընդունում հոլանդացի մասնագետին և միտումնավոր չեն կատարում նրա ցուցումները: 54-ամյա մարզչի հեղինակությունը վտանգի տակ է, սակայն ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել վստահել նրան նաև գալիք մրցաշրջանում:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր լիգայում 36 տուրից հետո վաստակել է 54 միավոր և 8-րդ տեղում է: Անգլիայի 20-ակի չեմպիոնն ընթացիկ առաջնությունում կրել է 13 պարտություն։ Պատմության մեջ «Մանչեսթեր Յունայթեդը» նման անհաջող շարք երբեք չէր ունեցել Պրեմիեր լիգայում։ 

Մանկունյացիները դուրս են եկել նաև Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ կմրցեն «Մանչեսթեր Սիթիի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա