Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կմնա ակումբում, հայտնում է The Athletic-ը:
Մանկունյացիները ծրագրում են նոր մրցաշրջանը սկսել հոլանդացի մասնագետի հետ: «Մանչեսթեր Յունայթեդի» նոր սեփականատերերը կարծում են, որ Տեն Հագի համար անհրաժեշտ պայմաններ չեն տրամադրել հաջողության հասնելու համար:
Հիշեցնենք, որ 53-ամյա Տեն Հագը Մանչեսթերը ներկայացնող թիմը գլխավորում է 2022 թվականից, 2023-ին դարձել է Անգլիական լիգայի գավաթակիր։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Յունայթեդը» 34 տուրից հետո վաստակել են 54 միավոր և 6-րդ տեղում է: