Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է The Times-ը։
Ակումբի ղեկավարությունը նիդերլանդցուն հեռացնելու տարբերակը սկսել է քննարկել Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիից» ու Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Նյուքասլից» կրած պարտություններից հետո։
Տեն Հագի հեռացման դեպքում «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է գլխավորել Զինեդին Զիդանը, կամ Լիսաբոնի «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը։
Մարզչական փոփոխությունն այս պահին գուցե դժվար լինի կատարել, քանի որ ակումբում անորոշություն է սեփականատերերի վերաբերյալ։