Logo

Էրիկ տեն Հագին հարցրել են պաշտոնանկության մասին

12:51 / 30.09.2024Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Տոտենհեմից» կրած 0-3 հաշվով տնային պարտությունից հետո հարցրել են, թե արդյոք մտածում է հառացման մասին։

«Ոչ, ես չեմ մտածում այդ մասին։ Մենք ակումբի սեփականատերերի ու ղեկավար կազմի հետ ամռանը որոշեցինք, որ պետք է շարունակենք համագործակցությունը։ Նման որոշում կայացրինք հստակ վերլուծությունից հետո։ Բոլոր որոշումներն ընդհանուր են։ Այնպես որ, բոլորս մեկ նավակում ենք»,- մարզիչի խոսքը մեջբերում է Mirror-ը։

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 6-րդ տուրից հետո մանչեսթերցիները 7 միավորով 12-րդ տեղում են։ Բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդը» չի հաղթել նախորդ երեք խաղում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ