Logo

Էրիկ տեն Հագ. ««Մանչեսթեր Յունայթեդը» վերակառուցման փուլում է

10:41 / 13.09.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը գնահատել է նոր մրցաշրջանի մեկնարկը:

«Մենք վերակառուցման փուլում ենք: Պետք է շատ երիտասարդ ֆուտբոլիստների ինտեգրենք թիմին, հարկավոր է նաև վերադարձնել վնասվածք ստացած խաղացողներին: Ես հասկանում եմ, որ մենք պետք է հաղթենք յուրաքանչյուր խաղում, չեմ արդարանում, թիմն այդ ամենը նույնպես գիտակցում է: Տեսնենք, թե ուր կհասնենք մայիսին: Դեռ վաղ է տիտղոսների մասին խոսելը: Իհարկե, արդյունքները ոչ ոքին ձեռնտու չեն, բայց մենք պետք է կատարելագործվենք ու քայլ առաջ կատարենք»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը:

Հիշեցնենք, որ «Մանչսթեր Յունայթեդը» մեկնարկային 3 տուրից հետո վաստակել է նույնքան միավոր և Պրեմիեր լիգայում 14-րդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ