Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նիդերլանդցի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է թիմի նորեկ դարպասապահ Անդրե Օնանյի մասին:
«Օնանան կսկսի շատ ավելի լավ խաղալ: Ցանկացած ֆուտբոլիստ, որը տեղափոխվում է Պրեմյեր լիգա, պետք է ժամանակ ստանա հարմարվելու համար: Օնանան պետք է ցույց տա իրեն, որ նույն շարքին դասվի «Մանչեսթեր Յունայթեդի» մյուս դարպասապահների Պետեր Շմեյխելն ու Դավիդ Դե Խեա հետ: Մենք ապրում ենք հիմա և նայում ենք ապագային: Նա պետք է ստեղծի իր ապագան՝ ավելի լավ հանդիպումներ անցկացնելով։ Համոզված եմ, որ նա դա կանի։ Նա դա բազմիցս արել է մեծ ակումբներում: Օնանան խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում և հիանալի ֆուտբոլիստ է։ Համոզված եմ, որ նա լավ խաղ կցուցադրի, իսկ նրա գործողությունների շնորհիվ մենք կարևոր միավորներ կվաստակենք»,- Manchester Evening News-ի հետ զրույցում ասել է տեն Հագը:
Հիշեցնենք, որ Անգլիայի 20-ակի չեմպիոնը 27-ամյա դարպասապահի հետ կնքել է պայմանագիր, որն ուժի մեջ է մինչև 2028 թվականը: «Ինտերը» 52.5 միլիոն եվրո կվաստակի տեղափոխության դիմաց, ևս 5 միլիոն եվրո կտրամադրվի հավելավճարների տեսքով: Անդրե Օնանան 2022 թվականի ամռանն Ամստերդամի «Այաքսից» էր տեղափոխվել իտալական ակումբ, որի կազմում 2022/23 մրցաշրջանում մասնակցել է 41 հանդիպման և բաց թողել 36 գոլ: Transfermarkt-ը 35 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: