Logo

Էրիկ տեն Հագ․ «Ես զգում եմ ակումբի աջակցությունը»

20:01 / 15.12.2023Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ԱՊԼ-ի 17-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։ Նիդերլանդցի մասնագետը վստահեցրել է, որ չնայած Չեմպիոնների լիգայի խմբային փուլը տապալելուն՝ զգում է ակումբի ղեկավարության վստահությունը։ 

«Ես զգում եմ ակումբի աջակցությունը։ Բացի դրանից նրանք ասում են ինձ դրա մասին։ Ես կենտրոնացած եմ մեր աշխատանքի վրա, թե ինչպես ավելի լավը դարձնեմ այս թիմն ու այս խաղացողներին։

Այո՛, մենք այս պահին մեր ստանդարտներին համապատասխան խաղ ցույց չենք տալիս։ Բայց «Յունայթեդը» լավ ապագա ունի, երբ տեսնում ես այսքան երիտասարդ խաղացողների»,-մարզչի խոսքն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։ 

«Մանչեսթեր Յունայթեդը» A խմբում էր, որտեղ փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճեցին «Բավարիան» ու «Կոպենհագենը»։ Եվրոպա լիգայում պայքարը կշարունակի «Գալաթասարայը»։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ