«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Քրիսթալ Փելասից» կրած պարտությունը 0-4 հաշվով:
«Կշարունակեմ պայքարել։ Պետք է դա անեմ այն ֆուտբոլիստներով, որոնք իմ տրամադրության տակ են։ Այսպիսի հաշիվն ունի պատճառներ, բոլորը տեսան մեր պաշտպանությունը։ Սակայն պետք է համակերպվենք դրա հետ։
Իմ ապագա՞ն․ չեմ մտածում այդ մասին։ Փորձում եմ հնարավորինս լավ պատրաստել թիմին։ Ունենք շատ խնդիրներ։ Միակ բանը, որի վրա կենտրանացած եմ, իմ թիմի հետ լավ հանդես գալն է։ Միայն մտածում եմ թիմին ավելի լավը դարձնելու մասին»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է BBC-ն։
Հիշեցնենք, որ դա Անգլիայի 20-ակի չեմպիոնի 13-րդ պարտությունն էր ընթացիկ առաջնությունում։ Պատմության մեջ «Մանչեսթեր Յունայթեդը» նման անհաջող շարք երբեք չէր ունեցել Պրեմիեր լիգայում։
Ընթացիկ մրցաշրջանում մանչեսթերյան ակումբը 81 գոլ է բաց թողել բոլոր մրցաշարերում։ Նախորդ անգամ նման բան էղել էր 1977 թվականին։
Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը 35 խաղից հետո 54 միավորով 8-րդ տեղում է։