Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կատարած ձեռքբերումների մասին։ Անգլիական գրանդը տրանսֆերների համար ծախսել էր 200 միլիոն եվրոյից ավելի:
«Սա շատ լուրջ գումար է։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ էր մրցունակ մնալ։ «Մանչեսթեր Յունայթեդում» խաղում են որակյալ խաղացողներ, նրանք մեծ ներուժ ունեն։ Մենք աստիճանաբար թիմ ենք կառուցում»,- Տեն Հագի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ամենաթանկ ձեռքբերումը բրազիլացի հարձակվող Անտոնին էր: Նրա տեղափոխության համար անգլիական գրանդն Ամստերդամի «Այաքսին» վճարել էր 95 միլիոն եվրո:
«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում անցկացրած 6 խաղից հետո 12 միավորով 5-րդն է: