Logo

Էրիկ Իսրայելյանը չորրորդ հաղթանակն է տարել

16:16 / 15.11.2025Բռնցքամարտ
null

Էրիկ Իսրայելյանը պրոֆեսիոնալ ռինգում չորրորդ հաղթանակն է տարել։

21-ամյա մարզիկը Կանադայի Մոնրեալ քաղաքում կայացած բռնցքամարտի երեկոյի ժամանակ մրցավարների միաձայն որոշմամբ (40-36, 40-36, 40-36) հաղթել է չիլիացի Մարիո Էսպարսային (2-2)։

Երկու շաբաթ առաջ հայ բռնցքամարտիկը Մոնրեալում ևս մեկ հաղթանակ էր տարել` առավելության հասնելով Դիլան Շրյոդերի (Կանադա) դեմ մենամարտում։

Իսրայելյանը պրոֆեսիոնալ ռինգում հաղթել է անցկացրած բոլոր չորս մենամարտերը, երկուսը` նոկաուտով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ