Էրիկ Իսրայելյանը (60 կգ) տպավորիչ հաղթանակով նվաճել է Իսպանիայում ավարտին մոտեցող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոնի տիտղոսը։
Եվրոպայի գործող չեմպիոնը եզրափակիչի բոլոր՝ 3 ռաունդներում առավելության է հասել վրաց Գոչա Գուրդալավայի նկատմամբ ու մրցավարների միաձայն որոշմամբ տարել հաղթանակ:
Կիսաեզրափակիչում հայ բռնցքամարտիկը 5-0 հաշվով հաղթել էր անգլիացի Նելսոն Բիռչառին:
Էրիկ Իսրայելյանը նվաճեց Հայաստանի թիմի միակ մեդալը երիտասարդական ԱԱ-ում։
Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը մրցավայր էր մեկնել 11 բռնցքամարտիկով և ներկայացուցիչ չուներ միայն 48 կգ և գերծանր քաշային կարգերում:


