ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը դարձել է «8th Batumi Municipality Cup» միջազգային մրցաշարի շրջանակում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող:
Հայ շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 8.5 միավոր, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Արայի Մանուկյանը 7.5 միավորով զբաղեցրել է երրրորդ տեղը:
Մրցանակակիրների շարքում է նաև վարպետի թեկնածու Նարեկ Ղիմոյանը, որը 7 միավորով զբաղեցրել է 6-րդ տեղը:
Մինչև 14 տարեկան պատանիների պայքարում 6.5 միավորով հաղթող է ճանաչվել Մանվել Առաքելյանը:
Աղջիկների պայքարում 6 միավորով երկրորդ տեղն է զբաղեցրել կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը։



