Լոնդոնի «Տոտենհեմի» կենտրոնական պաշտպան Էրիկ Դայերը վարձավճարով հանդես կգա Մյունխենի «Բավարիայում», հայտնում է գերմանական թիմի մամուլի ծառայությունը:
«Ինձ համար այս տեղափոխությունն իրականացած երազանք է: Մանկության տարիներին ցանկանում էի մի օր խաղալ այնպիսի ակումբում, ինչպիսին «Բավարիան» է: «Բավարիան» աշխարհի ամենամեծ ակումբներից մեկն է, որն ունի անհավանական պատմություն: Ցանկանում եմ օգնել թիմին իմ պաշտպանական բազմակողմանիությամբ: Իսկապես անհամբեր սպասում եմ նոր թիմակիցների և երկրպագուների հետ հանդիպմանը»,- ասել է Դայերը:
29-ամյա ֆուտբոլիստը կես տարվա վարձակալական պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Դայերը «Տոտենհեմի» կազմում մասնակցել է Պրեմիեր լիգայի չորս հանդիպման։