Logo

Էրիկ Առստամյանը՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
21:17 / 04.10.2022Բռնցքամարտ
Էրիկ Առստամյան

Էրիկ Առստամյանն (52 կգ) Իտալիայում ավարտին մոտեցող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում դարձավ չեմպիոն:

Հայաստանի ներկայացուցիչը 3-ռաունդանոց եզրափակիչ մենամարտում հաղթեց անգլիացի Սթիվեն Լինգտոնին և նվաճեց ոսկե մեդալ։

Առստամյանի չեմպիոնական մենամարտը՝ տեսանյութով:

Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել Վաղարշակ Քեյանը (46 կգ), որը եզրափակիչում կրկին անգլիացի բռնցքամարտիկի էր հաղթել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին ոսկե մեդալի համար կպայքարի նաև Երանոս Օհանյանը (70 կգ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ