Բրիտանացի հայտնի երգիչ Ռոբի Ուիլյամսը նշանակվել է «Պորտ Վեյլ» ակումբի նախագահ: Այդ մասին հայտնել է Անգլիայի ուժով երրորդ դիվիզիոնը ներկայացնող ակումբի կայքը:
49-ամյա երգիչը երկար տարիներ երկրպագում է «Պորտ Վեյլին»: Նա հայտարարել է, որ համաձայնել է դառնալ ակումբի նախագահ, երբ փոխվել է «Պորտ Վեյլի» սեփականատերը: Նոր բաժնետերերի հետ նրանք նույն կերպ են պատկերացնում ակումբի տեսլականը:
Անգլիական Լիգա 1-ում «Պորտ Վեյլն» այս պահին զբաղեցնում է 20-րդ տեղը: