Սեպտեմբերի 9-ին վերջին հրաժեշտն են տալիս սպորտային մարմնամարզության Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի քառակի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին։ 94 տարեկանում կյանքից հեռացած լեգենդար մարմնամարզիկի վերջին հրաժեշտը տեղի է ունենում Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ու նրա անվան մանկապատանեկան մարզադպրոցում։
Նախօրեին կայացել է Ալբերտ Ազարյանին հոգեհանգստի արարողությանը, մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պետական պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզասերներ։ Ազարյանի աճյունի մոտ պատվո պահակ էին կանգնել սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամները, ինչպես նաև նրա անունը կրող մարզադպրոցի՝ տարբեր տարիներին մարզական կրթություն ստացած սաները։
Ալբերտ Ազարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում, հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին:
Ստացվել է պատահական ու դարձել լեգենդար. 5 փաստ «Ազարյանական խաչի» մասին