Logo

Երևանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշար կանցկացվի

20:39 / 18.10.2024Բռնցքամարտ
Պաշտոնական
null

Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի հերթական խոշոր մրցաշարը կանցկացվի:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և IBA-ի գործակցության արդյունքում հոկտեմբերի 26-ին Երևանը կընդունի խոշոր մրցանակային ֆոնդ ունեցող «Ночь чемпионов IBA» մրցաշարը, որի գլխավոր մենամարտում ռինգ դուրս կգան Հայաստանի քաղաքացիություն ստացած ռուսաստանցի Մուրադ Գասիևը և դանիացի անպարտելի բռնցքամարտիկ Կեմ Յունգվիստը։

Երեկոյի ընթացացքում ռինգ դուրս կգան նաև սիրողական բռնցքամարտի 2021թ. աշխարհի փոխչեմպիոն, 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից Դավիթ Չալոյանը, Եվրոպայի փոխչեմպիոններ Բարեղամ Հարությունյանը, Ռաֆայել Հովհաննիսյանն ու Արթուր Բազեյանը։

Չալոյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի գավաթի քառորդ եզրափակիչի մենամարտ կանցկացնի ռումինացի Ֆիլիպ Կրիստիանի դեմ, մյուսների մրցակիցները դեռ հայտնի չեն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ