Logo

Երևանում կկայանա խառը մենամարտերի խոշոր մրցաշար

15:44 / 02.08.2024Խառը մենամարտեր
null

Երևանում օգոստոսի 23-ին կկայանա նշանակալից մարզական իրադարձություն՝ խառը մենամարտերի մեծ մրցաշար: Կազմակերպիչն է ռուսական հայտնի «Fight Nights» կազմակերպությունը, որը որպես խոշոր սպորտային իրադարձությունների առաջատար կազմակերպիչ է, իսկ տեղական ներկայացուցիչն է «Օրիոն» սպորտային ակումբ մարզական կազմակերպությունը:

Մրցաշարում Հայաստանի հավաքականը կհանդիպի աշխարհի լավագույն մարտիկներից կազմված թիմի հետ։

Միջոցառման ծրագրում ներառված են հինգ հետաքրքիր մենամարտեր «Հայաստանի հավաքականն ընդդեմ աշխարհի թիմի» ձևաչափով, ինչպես նաև մի քանի վարկանիշային մենամարտեր հայտնի մարտիկների մասնակցությամբ։

Մրցաշարը տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում: Տոմսերը վաճառվում են Ticketon.am կայքում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ