Երևանում հուլիսի 14-ին կկայանա ավանդական կարատեի «Ararat Cup» 4-րդ միջազգային խոշոր մրցաշարը:
Այս տարի մրցաշարին կմասնակցի 300 մարզիկ Հայաստանից, Եգիպտոսից, Ուզբեկստանից, Պաղեստինից, Ռուսաստանից, Վրաստանից ու Իրանից:
Հայաստանի թիմի կազմում հանդես կգան մի շարք տիտղոսակիր մարզիկներ, այդ թվում՝ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Նարեկ Իսկանդարյանը, Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Արթուր Ոսկանյանը, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն ու աշխարհի գավաթակիր Հովհաննես Հակոբյանն ու Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի մեդալակիր Նարեկ Մովսիսյանը։