Հայտնի են հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը Երևանում կայանալիք վոլեյբոլի տղաների մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության բոլոր մասնակիցները:
Մրցաշարին կմասնակցեն 16 երկրի հավաքականներ.
- Հայաստան
- Ֆրանսիա
- Լեհաստան
- Իտալիա
- Հունգարիա
- Լատվիա
- Չեխիա
- Թուրքիա
- Բուլղարիա
- Իսպանիա
- Ուկրաինա
- Ավստրիա
- Հունաստան
- Սերբիա
- Սլովենիա
- Ռումինիա
Վիճակահանությունն առցանց կանցկացվի: Երկու ենթախումբ կլինի, յուրաքանչյուրում` 8-ական հավաքական: Հայաստանի հավաքականը կլինի առաջին ենթախմբում:
Երկու ենթախմբերում առաջին և երկրորդ տեղերը գրաված հավաքականները դուրս կգան կիսաեզրափակիչ:


