Երևանի «Դինամո» մարզադահլիճում կկայանա միջազգային կարգի սպորտի վարպետ, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն Արսեն Կոտիկյանի անվան հունահռոմեակա ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշար:
Այս մրցաշարը նախընտրական կլինի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության համար: Երևանյան ստուգատեսը կանցկացվի սեպտեմբերի 17-18-ը: