Երևանի «Դինամո» մարզահամալիրում հունիսի 11-15-ը կկայանա «Երևանի քաղաքապետի գավաթ» բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որտեղ բռնցքամարտիկները ուժերը կչափեն օլիմպիական քաշային կարգերում, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։
(Տղամարդիկ՝ 51 կգ, 57 կգ, 63,5 կգ, 71, կգ, 80 կգ, 92 կգ +92 կգ)
(Կանայք՝ 50 կգ, 54 կգ, 57 կգ, 60 կգ, 66 կգ , 75 կգ)
Հունիսի 10-ին՝ ժամը 13:00-ից 15:00-ը, Օլիմպիական հերթափոխի պետական քոելջում կկայանա մարզիկների գրանցման արարողությունը, իսկ ժամը 17:00-ին՝ վիճակահանությունը:
Հունիսի 11-ին՝ ժամը 13:00-ից, «Դինամո» մարզահամալիրում կմեկնարկի մրցաշարը: Եզրափակիչ մենամարտերը կկայանան հունիսի 15-ին: