Logo

Երևանում բացվել է լեգենդար Ալբերտ Ազարյանի կիսանդրին (ֆոտո)

20:10 / 01.12.2022Մարմնամարզություն

Երևանում բացվել է սպորտային մարմնամարզության Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի քառակի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի կիսանդրին։

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում կայացած միջոցառմանը լեգենդար մարմնամարզիկից բացի, ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, այլ պաշտոնյաներ ու մարզաշխարհի ներկայացուցիչներ:

93-ամյա Ալբերտ Ազարյանի բրոնզաձույլ կիսանդրու հեղինակը քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ Գերասիմ Շահվերդյանն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ