Logo

Երևանում հոկեյի մրցաշար է մեկնարկել (ֆոտո)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:11 / 30.09.2022Հոկեյ
հոկեյի մրցաշար

Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում «Դոմ Մոսկվի» կենտրոնի նախաձեռնությամբ ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մեկնարկել է տափօղակով հոկեյի մրցաշար, հայտնում է քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

Պաշտոնական բացման արարողությանը մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն ու Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը:

Հայաստանում առաջին անգամ անցկացվող մրցաշարին մասնակցում են «Ереванские львы», Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության «Акулы» և ՌԴ-ից Հայաստան ժամանած «Перцы» թիմերը։

Կարևորելով մրցաշարի անցկացումը՝ Երևանի փոխքաղաքապետն ու «Դոմ Մոսկվի» կենտրոնի տնօրենը հաջողություն են մաղթել մասնակիցներին:

Մրցաշարի մասնակիցներին իրենց ելույթներով ողջունել են գեղասահքի դպրոցի աշակերտները։ Մրցաշարի ավարտին թիմերը կստանան գավաթներ, մեդալներ և դիպլոմներ։

հոկեյի մրցաշար 1

շհոկեյի մրցաշար 2

հոկեյի մրցաշար-3

հոկեյի մրցաշար-4

հոկեյի մրցաշար-6

հոկեյի մրցաշար-7

հոկեյի մրցաշար-9

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ