Հայաստանի Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ, նախկին պատգամավոր Արթուր Դավթյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Այդ մասին սոցցանցերում հայտնել է ԵՇՖ արդեն նախկին նախագահ Մխիթար Հայրապետյանը։
«Այսօր ավարտվեց իմ պաշտոնավարումը՝ որպես Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ։ ԵՇՖ հերթական համաժողովում 31 կողմ ձայնով ֆեդերացիայի նոր նախագահ միաձայն ընտրվեց Արթուր Դավթյանը, որին մեծ հաջողություններ եմ մաղթում այս կարևոր գործում։
Ավելի ուշ կներկայացնեմ 4-ամյա իմ պաշտոնավարման ընթացքում Երևանի շախմատի ֆեդերացիայի գործունեության և գրանցած արդյունքների, նվաճումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն»,- գրել է Մխիթար Հայրապետյանը։