«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը 2025/26 մրցաշրջանում կխաղա «21» համարով, տեղեկացնում է բասկյան ակումբը:
Հայ ֆուտբոլիստի «12» համարը ստացել է ակումբի նորեկ Յանխել Էրերան, իսկ Արսենի նախկին՝ «8» համարով հանդես է գալիս Բենյատ Տուրյենտեսը:
Մոսկվայի «Դինամոյի» նախկին ֆուտբոլիստը 2025/26 մրցաշրջանում դեռ խաղադաշտ դուրս չի եկել: Իր նորամուտի մրցաշրջանում Արսենը 40 խաղ էր անցկացրել, սակայն երկրորդում վնասվածքների պատճառով մասնակցել էր ընդամենը 4 հանդիպման:
2019-2023 թվականներին «Ռեալ Սոսյեդադում» «21» համարով խաղում էր թիմի առաջատարներից Դավիդ Սիլվան:

