Logo

Երեք հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Ռումինիայի միջազգային մրցաշարի եզրափակիչ

19:34 / 17.02.2024Բռնցքամարտ
null

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի երեք անդամներ դուրս են եկել Ռումինիայում ընթացող «Դռակուլա օփեն» միջազգային մրցաշարի եզրափակիչ և ապահովել առնվազն արծաթե մեդալ:

Արգիշտի Հակոբյանը (67 կգ) կիսաեզրափակիչում հաղթել է ռումինացի Ալեքսանդր Սովաչին, Նորայր Հակոբյանը (86 կգ) առավելության է հասել ընդունող երկրի մեկ այլ ներկայացուցչի՝ Դրագոս Բադեայի նկատմամբ, իսկ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սիմոնյանը (92 կգ) հաղթել է ուկրաինացի Ռուսլան Պերեզինովին։ Գերծանր քաշային Միսակ Տեպանյանն էլ կիսաեզրափակիչում պարտվել է և բավարարվել բրոնզե մեդալով:

Եզրափակիչները տեղի կունենան փետրվարի 18-ին:

Ֆոտո՝ ՀԲՖ մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ