Logo

Երեք ֆուտբոլիստներ կարող են լքել «Ինտերը»

19:21 / 26.03.2024Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» հարձակվողներ, չիլիացի Ալեքսիս Սանչեսը, ավստրիացի Մարկո Առնաուտովիչը և արգենտինացի Խոակին Կոռեան 2023/24 մրցաշրջանի ավարտին կարող են հեռանալ ակումբից։

La Gazetta dello Sport-ը գրում է, որ իտալական ակումբը նորեկներ ձեռք բերելու համար ստիպված է բաժանվել մի շարք ֆուտբոլիստներից։ Հարձակման գծում անձեռնմխելի են միայն արգենտինացի Լաուտարո Մարտինեսն ու ֆրանսիացի Մարկուս Թյուրամը։

35-ամյա Սանչեսի պայմանագիրն ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին, և ակումբը չի ծրագրում երկարաձգել այն։ Առնաուտովիչը «Ներաձուրիի» կազմում խաղում է վարձավճարով. «Ինտերը» մտադիր չէ «Բոլոնիայից» գնել նրա տրանսֆերային իրավունքը։

Խոակին Կոռեան այժմ վարձավճարով հանդես է գալիս ֆրանսիական «Մարսելում», որը հույսեր չի կապում 29-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ինտերը» նրա ապագայի հարցում նույնպես պետք է լուծում փնտրի։

Ա սերիայի առաջատարը հարձակման գծում մտադիր է ձեռք բերել պորտուգալական «Պորտուի» իրանցի ֆուտբոլիստ Մեհդի Թարեմիին ու «Ջենոայի» իսլանդացի վինգեր Ալբերտ Գուդմունդսոնին։

Անվանի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ «Ինտերը» Թարեմիի տեղափոխության հարցում համաձայնության է հասել հարձակվողի հետ։ 31-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում երկու տարվա պայմանագիր կկնքի ակումբի հետ, իսկ Գուդմունդսոնը պատրաստ է կարիերան շարունակել «Ինտերում»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ