Երևանի «Արարատի» կազմում երեք ֆուտբոլիստ նորամուտն է նշել «Նոայի» դեմ Fastex Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի խաղում (0-4), հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
19-ամյա կոտդիվուարցի կիսապաշտպան Մուսա Կանտեն դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և փոխարինվել 83-րդ րոպեին: Նրա փոխարեն խաղադաշտ է դուրս եկել 22-ամյա նիգերիացի կիսապաշտպան Քրիստոֆեր Բոնիֆեյսը, որը վերջերս է ապաքինվել վնասվածքից:
83-րդ րոպեին փոխարինման է մտել նաև 19-ամյա կիսապաշտպան, «Արարատ-2»-ի ավագ Գոռ Ղուկասյանը:
«Արարատը» 15 հանդիպումից հետո 14 միավորով 8-րդ տեղում է: