Նիդերլանդական Էրեդիվիզիան ներկայացնող «Գոու Ըհեդ Իգլզի» գլխավոր մարզիչ Ռենե Հակեն տեղափոխվելու է «Մանչեսթեր Յունայթեդ»։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում գրում է, որ 52-ամյա մասնագետն ընդգրկվելու է անգլիական գրանդի գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի շտաբում։
Հակեն 2022 թ. հուլիսից մարզում էր «Գոու Ըհեդ Իգլզը»։ Ակումբը Էրեդիվիզիայի 2023/24 մրցաշրջանը 46 միավորով ավարտել է 9-րդ տեղում։ Մարզիչը Նիդերլանդների առաջնությունում աշխատել է նաև այլ ակումբներում` «Ուտրեխտում», «Տվենտեում», «Կամբյուրում» և «Զվոլեում»։
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տեն Հագի մարզչական շտաբում ընդգրկվելու է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելռոյը։