«Կոնեկտիկուտի» համալսարանի թիմի գլխավոր մարզիչ Դեն Հրլին մերժել է «Լոս Անջելես Լեյքերսի» առաջարկը:
Ինսայդեր Էդրիեն Վոյնարովսկին գրում է, որ 51-ամյա մասնագետը չի ընդունել 6 տարվա պայմանագրի առաջարկը, որի ընթացքում նա 70 միլիոն դոլար կստանար: NBA-ի թիմ երբեք չգլխավորած մարզիչը կդառնար լիգայի ամենաբարձր վարձատրվող 6 մասնագետներից մեկը:
Հրլին որոշել է մնալ «Կոնեկտիկուտում» և կատարել խոստումը՝ թիմին երրորդ անգամ անընդմեջ դարձնել NCAA-ի չեմպիոն:
Սպասվում է, որ «Լեյքերսը» կրկին կվերադառնա նախկին բասկետբոլիստ, բլոգեր և մեկնաբան Ջեյ Ջեյ Ռեդիկին հրավիրելու տարբերակին: