Կազանի «Ռուբինը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի արտագնա խաղում 1-2 հաշվով «Կրասնոդարին» պարտվելուց հետո սոցցանցերում մրցակցի «OZON» ստադիոնի վերաբերյալ հումորային հրապարակում է կատարել:
«Երբեք չենք հավանել սպասարկման այս կետը, այստեղ միշտ խնդիրներ կան»,- գրել է կազանյան ակումբի մամուլի ծառայությունը` մեկ աստղ գնահատելով:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը գոլ է խփել և գոլային փոխանցում կատարել «Ռուբինի» դեմ խաղում: «Կրասնոդարը» հաղթել է 2-1 հաշվով և 61 միավորով առաջին տեղում է:
Մուրադ Մուսաևի թիմն առաջնության ավարտից երեք տուր առաջ 7 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող, գործող չեմպիոն «Զենիթին»:



