Logo

«Երբեք որևէ մեկին խաբելու մտադրություն չեմ ունեցել». Անչելոտին` պայմանական ազատազրկման մասին

20:16 / 14.07.2025Ֆուտբոլ
null

Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել է հարկային խարդախության գործով մեկ տարով պայմանական ազատազրկման դատապարտվելուն, հաղորդում է The Athletic-ը:

«Ես երբեք որևէ մեկին խաբելու մտադրություն չեմ ունեցել։ Ես բանակցություններ եմ վարել «Ռեալի» հետ 6 միլիոն աշխատավարձով պայմանագրի շուրջ։ Այն իմիջային իրավունքները, որոնց մասին նրանք խոսում են, այնքան չեն հետաքրքրում մարզիչներին, որքան խաղացողներին, քանի որ ակումբները չեն վաճառում մարզիչների անուններով մարզաշապիկներ։

Չէի հետաքրքրվում իմիջային իրավունքներով. ես քննարկել եմ միայն իմ 6 միլիոն աշխատավարձը մեկ մրցաշրջանում, այդքանը»,- ասել է իտալացի մասնագետը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ