Logo

«Երբեք չէի սպասի, որ նման բան կգրեմ». Մագնուս Կառլսենի անսպասելի աճուրդը

12:06 / 21.02.2025Շախմատ
null

Աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենն աճուրդի է հանել այն ջինսը, որի պատճառով չի մասնակցել արագ շախմատի աշխարհի առաջնությանը:

2024 թվականի դեկտեմբերին կայացած առաջնությունում նորվեգացուն թույլ չէին տվել պարտիային մասնակցել ջինսե տաբատով, քանի որ այն խախտում էր պաշտոնական դրես-կոդը: 34-ամյա շախմատիստը հրաժարվել է հագուստը փոխելուց և չէր մասնակցել մրցաշարին:

««Արգելված» ջինսը կարող է ձերը դառնալ, այն աճուրդի եմ հանում: Երբեք չէի մտածի, որ նման բան կգրեմ»,- X սոցիալական ցանցում գրել է նորվեգացին:

Կառլսենը նաև հայտնել է, որ աճուրդից ստացած գումարը կփոխանցի երեխաների օգնության հիմնադրամի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա