Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Անդրես Ինիեստան չի զսպել արցունքները կարիերան ավարտելու մասին հայտարարելիս։ 40-ամյա ֆուտբոլիստն իր որաշման մասին խոսել է հատուկ միջոցառման ընթացքում։
«Երբեք չէի մտածել, որ այս օրը գալու է։ Երբեք չէի պատկերացնում նման բան։ Այս օրերի արցունքները ոչ թե տխրության, այլ հույզերի ու հպարտության մասին են։ Այսօր ես հպարտություն եմ զգում իմ անցած ուղու համար։ Իմ կարիերան հեքիաթ էր։
Կցանկանայի մի օր վերադառնալ «Բարսելանա»։ Եթե իրադարձություններն այնպես զարգանան, որ հասկանամ՝ մի օր պետք է լինեմ այնտեղ, ես երջանիկ կլինեմ։
Ես չեմ կարող լինել ֆուտբոլից հեռու։ Ցանկանում եմ շարունակել զարգանալ, սովորել ակումբներում ու ակադեմիաներում։ Անցնում եմ մարզչական դասընթացներ, որպեսզի պատրաստվեմ հաջորդ փուլին»,- ասել է Ինիեստան, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ իսպանացու վերջին ակումբն Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Էմիրեյթսն» էր, որի կազմում հանդես է եկել 2023թ. օգոստոսից մինչև այս տարվա հուլիս։ 2002-2018 թվականներին կիսապաշտպանը խաղացել է «Բարսելոնայում», որի հետ դարձել է Իսպանիայի 9-ակի չեմպիոն ու 4 անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի տիտղոսը։ Ինիեստան «Բլաուգրանայում» 674 խաղում խփել է 57 գոլ, կատարել 135 արդյունավետ փոխանցում։ Նա կատալոնական ակումբի պատմության չորրորդ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է։ Ինիեստան 2018-2023 թթ. եղել է նաև ճապոնական «Վիսել Կոբեի» ֆուտբոլիստ։
Իսպանիայի հավաքականի կազմում Անդրես Ինիեստան դարձել է աշխարհի չեմպիոն ու երկու անգամ հաղթել Եվրոպայի առաջնությունում։
The Iniestas! 😍 pic.twitter.com/8rpPkN0XkH
— FC Barcelona (@FCBarcelona) October 8, 2024
📸 Pics from the red carpet at Andrés Iniesta’s retirement event. pic.twitter.com/QdlJ7hSyCM
— FC Barcelona (@FCBarcelona) October 8, 2024
♾️ ANDRÉS INIESTA! ♾️ pic.twitter.com/Lu01uSksPd
— FC Barcelona (@FCBarcelona) October 8, 2024
FOREVER INIESTA! 👏👏👏 pic.twitter.com/fo25IafPTH
— FC Barcelona (@FCBarcelona) October 8, 2024
💙❤️ INIESTA: "I'd like to return to Barça at some point. Not just to say it, but because those who had so much influence, in one way or another, have to be there.
— FC Barcelona (@FCBarcelona) October 8, 2024
When I can do what I did as a player in another role at the Club...I'd be delighted." pic.twitter.com/CqkjmdflnA