«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը հայտնել է, թե երբ շարք կվերադառնան թիմի առաջատար ֆուտբոլիստները, սոցցանցերում գրել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Կարծում եմ` Ռաֆինյան ու Ժոան Գարսիան արդեն հաջորդ խաղում կկարողանան օգնել թիմին։ Միգուցե նաև Պեդրին այդ ժամանակ պատրաստ լինի»,- ասել է գերմանացի մասնագետը։
Դարպասապահ Գարսիան ու վինգեր Ռաֆինյան վերջին անգամ խաղադաշտ դուրս են եկել սեպտեմբերի 25-ին, իսկ կիսապաշտպան Պեդրին` հոկտեմբերի 26-ին։
«Բլաուգրանան» հաջորդ հանդիպումը կանցկացնի միջազգային դադարից հետո` Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրում նոյեմբերի 22-ին սեփական դաշտում մրցելով Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ։
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև`


