Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի «Լիոն» - «Մանչեսթեր Յունայթեդ» դիմակայությանն ընդառաջ ֆրանսիական թիմի կիսապաշտպան Նեմանյա Մատիչը կոշտ կերպով պատասխանել է Օնանայի հայտարարությանը:
«Օնանան ասել է, որ իրենք անհամեմատ ուժե՞ղ են մեզանից... Երբ «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ վատագույն դարպասապահներից ես, պիտի գիտակցես՝ ինչ ես խոսում:
Եթե դա ասեր Վան դեր Սարը, Շմեյխելը կամ Դե Խեան, կհասկանայի: Բայց Օնանան... Նա վատագույններից մեկն է», - սերբ կիսապաշտպանի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:


