Logo

«Երբ առողջանամ, ցույց կտամ, որ տիտղոսի գլխավոր հավակնորդն եմ». Ծառուկյանի պատասխանը UFC-ի նախագահին

14:33 / 19.01.2025Խառը մենամարտեր
null

Արման Ծառուկյանը սոցցանցերում գրառում է կատարել՝ անդրադառնալով UFC-ի նախագահ Դանա Ուայթի հայտարարությանը:

«Ես համաձայն եմ Դանայի հետ: Երբ մեջքս առողջանա, ես պատրաստ կլինեմ ցույց տալ, թե ով է իրական թիվ 1 հավակնորդը: Պատրաստ կլինեմ մենամարտել ցանկացած մարտիկի դեմ»,- գրել է 28-ամյա հայ մարտիկը:

Ավելի վաղ Ուայթը հայտարարել է, որ թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը հաջորդ տիտղոսային մենամարտին մասնակցելու հնարավորություն չի ստանա. պետք է վերադառնա տիտղոսային պայքարի:

Հիշեցնենք, որ Ծառուկյանը մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվել էր գործող չեմպիոն, դաղստանցի Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտին մասնակցելուց: Նրան փոխարինել էր բրազիլացի Ռենատո Մոյկանոն, որը պարտվել է Մախաչևին առաջին ռաունդում:

UFC 311-ը հեռարձակվում էր Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա