Logo

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի եռակի հաղթողը Փարիզ-2024-ից հետո կավարտի կարիերան

18:18 / 25.07.2024Թենիս
null

Աշխարհի նախկին առաջին ռակետ Անժելիկա Կերբերը Փարիզի Օլիմպիական խաղերից հետո կավարտի կարիերան։ Այդ մասին 36-ամյա գերմանացի թենիսիստուհին հայտնել է սոցցանցերում։

«Սա կլինի իմ վերջին պրոֆեսիոնալ մրցաշարը: Ամբողջ սրտով սիրում եմ այս սպորտաձևը և երախտապարտ եմ այն ​​հիշողությունների և հնարավորությունների համար, որոնք ինձ տվել է թենիսը»,- գրել է Կերբերը: 

Փարիզ-2024-ում Անժելիկա Կերբերը հանդես կգա կանանց մենախաղում, ինչպես նաև զուգախաղում՝ հայրենակցուհի Լաուրա Զիգեմունդի հետ։

Հիշեցնենք, որ Կերբերը կարիերայի ընթացքում 3 տիտղոս է նվաճել «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: 2016-ին նա հաղթել է Australian Open-ում և US Open-ում, իսկ 2018-ին՝ «Ուիմբլդոնում»: Գերմանացի թենիսիստուհին նաև արծաթե մեդալ է նվաճել Ռիո-2016 Օլիմպիական խաղերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ