Logo

Էնթոնի Դևիսը նշել է NBA-ի պատմության լավագույն բասկետբոլիստին

17:17 / 28.10.2024Բասկետբոլ
null

Ծանր հարձակվող Էնթոնի Դևիսը կարծում եմ է, որ «Լոս Անջելես Լեյքերսում» իր թիմակից Լեբրոն Ջեյմսը NBA-ի պատմության լավագույն բասկետբոլիստն է։

«Այն պահին, երբ բոլորը կարծում են, թե Լեբրոնն այլևս առաջվանը չէ, նա շարունակում է աշխարհին ապացուցել, որ պատմության լավագույնն է։ Նա չի դադարում զարմացնել»,- ամերիկացի բասկետբոլիստի խոսքը մեջբերում է «Լեյքերսի» պաշտոնական կայքը։

31-ամյա Դևիսն այդ մասին խոսել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության «Սակրամենտո Քինգսի» դեմ խաղից (131-127) հետո։ Լեբրոնն այդ խաղում դարձել է թրիփլ-դաբլի հեղինակ` 32 միավոր, 14 ռեբաունդ ու 10 ասիստս։

Հիշեցնենք, որ Լեբրոն Ջեյմսը NBA-ի պատմության լավագույն ռմբարկուն է` 40543 միավոր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ