Իսպանական «Վիլյառեալն» ու թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը դադարեցրել են համագործակցությունը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
64-ամյա իսպանացի մասնագետին ժամանակավորապես կփոխարինի ակումբի ֆուտբոլային տնօրեն Միգել Անխել Տենան։
Լա լիգայի նոր մրցաշրջանում «Վիլյառեալը» 4 խաղում կրել է 3 պարտություն ու տարել մեկ հաղթանակ։
Հիշեցնենք, որ կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչը «Վիլյառեալը» գլխավորում էր 2020 թվականի հոկտեմբերից։