Logo

Լուիս Էնրիկեն կարող է վերադառնալ «Բարսելոնա»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
18:36 / 18.10.2022ՍՊՈՐՏ
Լուիս Էնրիկե

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարող է վերադառնալ կատալոնական «Բարսելոնա», հաղորդում է El Nacional-ը:

Եթե «Բարսելոնան» ընթացիկ մրցաշրջանում Չավիի գլխավորությամբ չկարողանա արդարացնել ակումբի ղեկավարության սպասելիքները, ապա նրանք կմտածեն Էնրիկեին հրավիրելու մասին:

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ 52-ամյա մասնագետի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի դեկտեմբերի 31-ին:

Հիշեցնենք, որ Էնրիկեն «Բարսելոնան» գլխավորել էր 2014-2017 թվականներին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ