Logo

Էնրիկեի ու ՊՍԺ-ի ֆուտբոլիոտների հարաբերությունները լարվել են

20:54 / 04.12.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի ու ակումբի ֆուտբոլիստների հարաբերությունները լարվել են, հայտնում է RMC Sport-ը։

Ըստ աղբյուրի` ֆուտբոլիստները մարզչի կայացրած մի շարք որոշումներ անարդար են համարում։ Խոսքը, մասնավորապես, մեկնարկային կազմի ընտրության մասին է։ Ըմբոստ ֆուտբոլիստների անունները չեն նշվում։

«Պարի Սեն-Ժերմենը» Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում 13 խաղից հետո 33 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է։ Փարիզյան ակումբը Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրից հետո ունի 4 միավոր և 25-րդ տեղում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա