Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 3-րդ տուրում ՊՍԺ-ն 7-2 հաշվով հաղթեց «Բայերին»՝ դառնալով առաջինը մրցաշարի պատմության մեջ, որն օրացուցային տարվա ընթացքում հատել է 40 գոլի շեմը:
Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրն այդ նվաճմանը հասավ հենց լևերկուզենյան թիմի դեմ խաղում և ընդհանուր գոլերի թիվը հասցրեց 45-ի:
Դրանից բացի, ՊՍԺ-ն իր 12-րդ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում 2025թ. թվականին՝ կրկնելով «Ռեալի» (2014թ.) և «Բավարիայի» (2001թ.) ցուցանիշը:
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


